Հայտնի է հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը

16:00 - 20 Նոյ, 2015

ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում մեկնարկել է ծանրամարտի 2015 թվականի վարկանիշային առաջնությունը: Հայաստանն աշխարհի առաջնությունում կներկայացնեն 11 մարզիկ:

Առաջինը պայքարի մեջ կմտնի Աննա Գովելյանը (53 կգ)` նոյեմբերի 22-23, ժամը 01:00-ին:

Նոյեմբերի 23-24 ժամը 01:00-ին մրցահարթակ դուրս կգա Իզաբելլա Յայլյանը (58 կգ), իսկ ժամը 03:30-ին՝ Վանիկ Ավետիսյանը (69 կգ):

Նոյեմբերի 24-25-ին ժամը 03:30-ին իրենց ուժերը կչափեն 77 կգ Անդրանիկ Կարապետյանը և Տիգրան Մարտիրոսյանը:

Նազիկ Ավդալյանը պայքարի մեջ կմտնի նոյեմբերի 25-26-ին ժամը 05:30-ին:

Նոյեմբերի 27-28-ին մեդալների համար կպայքարեն 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը (ժամը 22:00-ին), իսկ  ժամը 03:30-ին` Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ):

Մրցումային վերջին օրը պայքարի դուրս կգան գերծանր քաշային Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը՝ ժամը 01:00, իսկ 03:30-ին՝ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 + կգ):

Հանրային հեռուստաընկերությունը կհեռարձակի միայն Վանիկ Ավետիսյանի, Անդրանիկ Կարապետյանի, Տիգրան Մարտիրոսյանի, Սիմոն Մարտիրոսյանի, Գոռ Մինասյանի, Ռուբեն Ալեքսանյանի և Հռիփսիմե Խուրշուդյանի մրցելույթները: Աշխարհի առաջնությունը Հյուսթոնից կմեկնաբանի Առաջին ալիքի մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ