Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը 13-րդն էր «Tallinn Trophy 2015» մրցաշարում

11:38 - 20 Նոյ, 2015

Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը էստոնական «Tallinn Trophy 2015» մրցաշարում զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը: Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ավարտվել է «Challenger Series Tallinn Trophy» տղամարդկանց գեղասահքի մրցաշարը, որտեղ Հայրապետյանը կարճ և ազատ ծրագրերի ընդհանուր 150.87 միավորով զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը:

«Tallinn Trophy 2015» մրցաշարի տղամարդկանց մրցաձևին մասնակցում էին 15 մարզիկ:

Լուսանկարը` Getty Images-ի:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ