5 հաղթանակ աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության 2-րդ տուրում

13:26 - 07 Սեպ, 2018

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, Թուրքիայի Գեբզե քաղաքում մեկնարկած աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության 2-րդ տուրում մեր բոլոր պատվիրակները՝ Սիրանուշ Ղուկասյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը հաղթանակներ տոնեցին: 2-րդ տուրից հետո պատանիների պայքարում հանդես եկող Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանն իրենց ակտիվում գրանցել են 2-ական միավոր և ընթանում են առաջատարների թվում: Հայկ Մարտիրոսյանը և Մանուէլ Պետրոսյանն առաջատարներին զիջում են կեսական միավորով: 
Աղջիկների պայքարում հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանը նույնպես իր ակտիվում գրանցել է երկու միավոր և 11 այլ շախմատիստուհիների հետ միասին գլխավորում է աղյուսակը: 
Այսօր մրցաշարում տեղի կունենան 3-րդ և 4-րդ տուրերի պարտիաները: 3-րդ տուրը կմեկնարկի Երևանի ժամանակով 11.00-ին, իսկ 4-րդը՝ 18.00-ին:

Այլ նորություններ