Ձմեռային պարալիմպիկ խաղերի բացմանը Հայաստանի դրոշակակիրը Ստասիկ Նազարյանն էր

17:15 - 09 Մար, 2018

Այսօր Փհենչհանում բացման արարողությունով մեկնարկեցին ձմեռային պարալիմպիկ խաղերը:

Միջազգային օլիմպիական կոմիտեի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ այն ռեկորդային է մասնակիցների թվաքանակի առումով: Վեց մարզաձեւերում հանդես կգա 48 երկրի 567 մարզիկ:

Բացման շքերթում Հայաստանի դրոշակակիրը դահուկորդ Ստասիկ Նազարյանն էր:

Ձմեռային պարալիմպիկ խաղերում առաջին անգամ ներկայացուցիչ կունենան Վրաստանը (2 մասնակից), Հյուսիսային Կորեան (2) եւ Տաջիկստանը (1):

Այլ նորություններ