Հենրիխ Մխիթարյանն առաջին գոլը խփեց «Արսենալի» կազմում

13:15 - 09 Մար, 2018

Երեկ ֆուտբոլի Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Միլանին»:

15-րդ րոպեին «Արսենալին» առաջ մղեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստն իր առաջին գոլը խփեց լոնդոնյան ակումբի կազմում եւ 7-րդը՝ Եվրոպա լիգայում: Առաջին խաղակեսի վերջնամասում Աարոն Ռեմսին կրկնապատկեց հաշիվը ՝ 2:0:

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Այլ նորություններ