Հունահռոմեական ըմբիշները չորս բրոնզե մեդալ են նվաճել Կիեւում

22:50 - 25 Փետ, 2018

Կիեւում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի միջազգային խոշոր մրցաշարը։

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ բրոնզե մեդալի համար գոտեմարտում Կարապետ Չալյանը (մինչեւ 77 կգ քաշային կարգ) ոչ մի շանս չի տվել ադրբեջանցի Հասան Ալիեւին՝ 8։4 հաշվով առավելության հասնելով վերջինիս նկատմամբ։ 60 կգ Արմեն Մելիքյանը 9-0 հաշվով հաղթել է ուկրաինացի Դենիս Չեբանովին, Մաքսիմ Մանուկյանը (87կգ) պարտության է մատնել  ուկրաինացի Սեմյոն Նովիկովին (12:8): Նույն քաշում եւս մեկ բրոնզե մեդալ Հայաստանի հավաքականի հաշվարկին գրանցել է Արթուր Շահինյանը։

Ավելի վաղ ազատ ոճայինները նույն մրցաշարում մեդալ նվաճել չէին կարողացել:

Այլ նորություններ