Պատանի ձյուդոյիստ Յուրի Իսրայելյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի գավաթի խաղարկությունում

19:30 - 18 Փետ, 2018

Ձյուդոյի Հայաստանի պատանիների հավաքականը փետրվարի 17-ին եւ 18-ին Իսպանիայում մասնակցել է Եվրոպայի գավաթի խաղարկության փուլին։

50 կգ քաշային կարգում Յուրի Իսրայելյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ Իսրայելյանը մրցաշարում տարել է 5 հաղթանակ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան։

Մեր մյուս պատանիները՝ Ստյոպա Դարբինյանը (55  կգ) եւ Մամիկոն Ավետիսյան (81 կգ) առաջին գոտեմարտում պարտվել են ու դուրս մնացել հետագա պայքարից:

Պատանիների հավաքականը հանդես է եկել ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ։

Այլ նորություններ