Փհենչհան-2018. Հայաստանի դրոշը կտանի դահուկավազորդ Միքայել Միքայելյանը

15:00 - 08 Փետ, 2018

Վաղը Փհենչյանի «Օլիմպիական ստադիոնում» տեղի կունենա 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:

Խաղերի բացմանը Հայաստանի դրոշը կտանի դահուկավազորդ Միքայել Միքայելյանը: Հայկական պատվիրակության կազմում օլիմպիական շքերթին կմասնակցեն նաեւ պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը, օլիմիպիականներ Կատյա Գալստյանը, Աշոտ Կարապետյանը, դահուկավազքի եւ լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականների մարզիչներ Արթուր Միքայելյանն ու Սեյրան Հարությունյանը, եւ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկը կտրվի փետրվարի 9-ին, Երեւանի ժամանակով 15:00-ին: 

Այլ նորություններ