Երիտասարդ ազատոճայինները մեկնում են Մոլդովա

10:20 - 01 Փետ, 2018

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն այսօր ավարտում է մրցաշրջանի առաջին ուսումնամարզական հավաքը Ծաղկաձորում եւ վաղը մեկնում է Մոլդովա՝ մասնակցելու միջազգային մրցաշարի:

Հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը ՀԱՕԿ լրատվականին ասաց.

«Երիտասարդների քաշային կարգերը նույնպես փոխվել են: Մոլդովա մեկնող թիմում ընդգրկել եմ տասը ըմբիշ. 57  կգ՝ Կարեն Զուրաբյան եւ Ռազմիկ Պապիկյան, 61 կգ՝ Արսեն Հարությունյան եւ Վազգեն Թեւանյան, 65 կգ՝ Գեղամ Գալստյան, 70 կգ՝ Արման Անդրեասյան, 74 կգ՝ Դավիթ Գեւորգյան, 79 կգ՝ Արման Ավագյան, 92 կգ՝ Կոլյա Հարությունյան, 125 կգ՝ Հովհաննես Մաղաքյան:

Մոլդովայի մրցաշարով սկսվում է մրցաշրջան 2018-ում երիտասարդական հավաքականի միջազգային մեկնարկը, որը Եվրոպայի (օգոստոսի 2-6, Իտալիա) եւ աշխարհի (սեպտեմբերի 16-20, Սլովակիա) առաջնությունների նախապատրաստության փուլերից մեկն է: Տարվա ուսումնամարզական ծրագրով մարտ ամսին Հայաստանում կկազմակերպվի մինչեւ 23 տարեկանների ընտրական մրցաշար, որը լավագույն երիտասարդների համար նաեւ ապրիլի վերջին կայանալիք Հայաստանի առաջնությունից մոտ 45 օր առաջ կարեւոր փորձամրցում կլինի: Հայաստանի առաջնության արդյունքով կձեւավորվի հավաքականի նոր կազմը, որը կսկսի նախապատրաստվել այս տարվա արդեն նշածս երկու գլխավոր մրցումներին»: 

Այլ նորություններ