Շախմատ. Մարիա Կուրսովան՝ միանձնյա առաջատար

10:30 - 19 Հուն, 2018

Շախմատի Հայաստանի կանանց առաջնության յոթերորդ տուրում ի հայտ եկավ միանձնյա առաջատարը: Մարիա Կուրսովան հաղթանակ տարավ, իսկ Աննա Սարգսյանը պարտություն կրեց: Այժմ նրանց միջեւ մեկ միավորի տարբերություն կա:

Յոթերորդ տուրի արդյունքները. Գաբոյան-Կուրսովա՝ 0:1, Սարգսյան-Գեւորգյան՝ 0:1, Ղուկասյան-Առաքելյան՝ 1:0, Գալոյան-Ասատրյան՝ 1:0, Մկրտչյան-Խաչատրյան՝ ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակ. Կուրսովա՝ 6 միավոր, Սարգսյան՝ 5, Գալոյան՝ 4.5, Ղուկասյան՝ 4, Գեւորգյան, Առաքելյան՝ 3.5-ական, Մկրտչյան՝ 3, Գաբոյան՝ 2.5, Ասատրյան, Խաչատրյան՝ 1.5-ական:

Ութերորդ տուրում կհանդիպեն. Կուրսովա-Սարգսյան, Գեւորգյան-Գալոյան, Խաչատրյան-Ասատրյան, Առաքելյան-Գաբոյան, Մկրտչյան-Ղուկասյան:

Այլ նորություններ