Լևոն Արոնյանը կմասնակցի հավակնորդների մրցաշարին

17:35 - 05 Նոյ, 2015

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի հավակնորդների մրցաշարին, որը անցկացվելու է Մոսկվայում հաջորդ տարի:

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մարտի 10-ից 30-ը կայանալիք մրցաշարին կմասնակցեն Հիկարու Նակամուրան, Ֆաբիանու Կարուանան, Սերգեյ Կարյակինը, Պյոտր Սվիդլերը, Վեսելին Տոպալովը, Անիշ Գիրին, Վիշի Անանդը և Լևոն Արոնյանը:

Հավակնորդների մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 420 հազար եվրո: 

Այլ նորություններ