Հեծանվորդ Էդգար Ստեփանյանն արծաթե մեդալ նվաճեց միջազգային մրցաշարում

10:38 - 16 Դեկ, 2017

Պորտուգալիայի Անադիա քաղաքում ընթացող հեծանվահրապարակի միջազգային մրցաշարում Էդգար Ստեփանյանն արծաթե մեդալակիր դարձավ սկրեչ մրցաձեւում։

Մ 23 տարեկանների պայքարում հայ հեծանվորդը զիջեց միայն պորտուգալացի Իվո Օլիվեիրային։

Էդգար Ստեփանյանը կարեւոր վարկանիշային միավորներ վաստակեց։ Նա պայքարում է 2018 թ. Նիդերլանդներում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։

Այսօր Ստեփանյանը հանդես կգա էլիտ մրցաշարի (մեծահասակներ) սկրեչում:

Այլ նորություններ