Ռուսաստանը հեռացված է 2018թ. ձմեռային օլիմպիական խաղերից

23:24 - 05 Դեկ, 2017

Լոզանում կայացել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործադիր մարմնի նիստը, որտեղ քննարկվել է Ռուսաստանի մասնակցության հարցը 2018 թ. ձմեռային օլիմպիական խաղերին։

Ըստ առայժմ հասանելի տեղեկությունների, Ռուսաստանի օրհներգն, այնուամենայնիվ, չի հնչի Փհենչհանում։ ՄՕԿ-ի որոշմամբ Ռուսաստանը հեռացվել է Հարավային Կորեայում կայանալիք օլիմպիական խաղերից։ Սակայն, ՄՕԿ-ի մեկ այլ որոշմամբ, «մաքուր» ռուս մարզիկները, որոնք ունեն օլիմպիական ուղեգրեր, կկարողանան հանդես գալ Փհենչհան-2018-ում չեզոք դրոշի ներքո, «Օլիմպիական մարզիկ Ռուսաստանից» անունով։

Ռուսաստանի փոխվարչապետ Վիտալի Մուտկոն ցմահ որակազրկվել է օլիմպիական խաղերից։

WADA- ի ստուգումների արդյունքում Սոչիի օլիմպիական խաղերին մասնակցած ռուս բազմաթիվ մարզիկների օրգանիզմում արգելված նյութեր էր հայտնաբերվել։

Այլ նորություններ