Նիկշա Բավցեւիչ. Երրորդ քառորդից հետո կորցրինք խաղի վերահսկողությունը

09:53 - 27 Նոյ, 2017

Բասկետբոլի Եվրոպայի 2021 թ. առաջնության ընտրական փուլում Դանիայից կրած դրամատիկ պարտությունից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը լրագրողներին ասաց.

«Գոհ եմ տղաներից, շատ լավ խաղ էր։ Կարճ ժամանակ ունեինք մարզվելու համար։ Նաեւ կադրային խնդիրներ ունեինք։ Այս պահին բացակայում են շատ կարեւոր խաղացողներ։ Երրորդ քառորդից հետո կորցրինք վերահսկողությունը։ Խաղի վերջում մենք միավորներ բաց թողեցինք, իսկ մրցակիցը նետումներ արեց եւ միավորներ վաստակեց։

Անչափ շնորհակալ եմ երկրպագուներին։ Ինչպես միշտ՝ նրանք ֆանտաստիկ էին։ Մեզ համար շատ կարեւոր էր նրանց աջակցությունը:

Բասկետբոլը թիմային խաղ է։ Չեմ կարծում, որ պարտության համար միայն մեկ խաղացող է մեղավոր։ Իմ տղաները բոլորն էլ պայքարում էին հաղթանակի համար։ Ամեն դեպքում շատ լավ հանդիպում էր։

Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի հավաքականն ունի այսպիսի բարձր խաղամակարդակ եւ մրցում է բարձր մակարդակ ունեցող թիմերի հետ։ Հույս ունեմ, որ պատասխան խաղում մենք էլ դանիացիներին կհաղթենք, նրանց հարկի տակ»,- ասաց Նիկշա Բավցեւիչը։

Այլ նորություններ