«Արմադա» թիմը դարձավ ջրագնդակի Հայաստանի առաջնության հաղթող

18:33 - 01 Նոյ, 2015

Երևանի «Սպիտակ» մարզաառողջարարական համալիրում ավարտվեց ջրագնդակի Հայաստանի պատանեկան առաջնությունը:

Երեք օր շարունակ պատանեկան 6 թիմեր՝ «Նեպտուն», «Դելֆին», «Տիտան», «ORWP-Երևան», «Արմադա», «Արմադա-2», վիճարկեցին լավագույնի տիտղոսը: Եզրափակչում մրցեց «ORWP-Երևան»-«Արմադա» զույգը: Գերազանց հանդես եկավ «Արմադա» թիմը և հաղթեց 16-5 հաշվով: Լավագույն եռյակը եզրափակեց «Տիտան»-ը:

Պարգևատրման պաշտոնական արարողությունը կատարեց Հայաստանի ջրագնդակի դաշնության նախագահ Ռուբեն Հակոբյանը, իսկ եզրափակիչ հանդիպմանը հետևեց նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Լուսանկարներն` այստեղ:

Այլ նորություններ