ՈՒՐԻՇ ՍՑԵՆԱՐՈՎ

11:27 - 20 Հուն, 2022

Պեկինում փետրվարի չորսին մեկնարկելիք   ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը զգալիորեն տարբերվելու է 2008թ. ամառային մարզահանդեսի սցենարից: Այն կարտացոլի ներկա ժամանակները:  Այս մասին  ասել է արարողության ռեժիսոր  Չժան Յիմուն։ 

Բացման արարողությունը տեղի կունենա  Ազգային մարզադաշտում, որտեղ տրվել  է  2008թ. ամառայինի մեկնարկը, որը ղեկավարել է նույն  Չժան Յիմուն:

Նախապատրաստական աշխատանքները շարունակվում են և գրեթե ամեն ինչ պատրաստ է 100%-ով, -  հայտնել է խաղերի հեռարձակման ծառայության ղեկավար և օլիմպիական ալիքի ծառայությունների գործադիր տնօրեն Յաննիս Էքզարխոսը։ 

Խաղերի մեկնարկին մնացել է 15 օր:

 

Այլ նորություններ