Վոլեյբոլի Հայաստանի չեմպիոնները հայտնի են

15:12 - 15 Նոյ, 2017

Վոլեյբոլի Հայաստանի 2017 թ. տղամարդկանց և կանանց բարձրագույն խմբի առաջնության եզրափակիչ փուլը որոշեց չեմպիոններին։

Տղամարդկանց առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճեց ՖԻՄԱ-ն: Լավագույն եռյակում նրան հաջորդեցին «Արցախը» եւ ՀԱՊՀ-ը: Կանանց պայքարում մրցանակային տեղերը բաշխվեցին հետեւյալ հաջորդականությամբ. ԽՄՕՄՄ, «Նժդեհ» եւ «Արցախ»։

Մրցանակակիր թիմերը պարգեւատրվեցին պատվոգրով, մեդալով եւ գավաթով: Սահմանված էր նաեւ առաջնության լավագույն վոլեյբոլիստ անվանակարգ, որին արժանացան Արամ Մելքոնյանը (ՖԻՄԱ) եւ Վերոնիկա Կոշկարյանը (ԽՄՕՄՄ):

Մրցանակները հանձնեց  ՀՎՖ նախագահ Հրաչյա Մուրադյանը։

 

Լուսանկարը՝ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի

Այլ նորություններ