Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը

17:00 - 29 Հոկ, 2015

Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ կմասնակցի տղամարդկանց Եվրոպայի փոքր երկրների 2016թ. առաջնությանը:

Առաջնությունը կայանալու է 2016թվականի հուլիսին: Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը մասնակցելու իրավունք ունեն հետեւյալ 11 երկրները. Հայաստան, Անդորրա, Ադրբեջան, Ջիբրալթար, Մալթա, Մոլդովա, Մոնակո, Նորվեգիա, Սան Մարինո, Շոտլանդիա եւ Ուելս:

Մրցավայրի անունը եւ մասնակիցների վերջնական ցանկը հայտնի կդառնա 2016 թվականի հունվարի 22-ին:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ