Շախմատի թիմային ԵԱ. Կանանց հավաքականը հաղթեց Սերբիային

22:37 - 30 Հոկ, 2017

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրում 3:1 հաշվով հաղթեց Սերբիային:

Հաղթական միավորներ վաստակեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Լիլիթ Գալոյանը: Մարիա Կուրսովան պարտություն կրեց չորրորդ խաղատախտակի առջեւ:

 

Լուսանկարը՝ Էլինա Դանիելյանի անձնական արխիվից

Այլ նորություններ