Որոշվեցին բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնները

20:03 - 28 Հոկ, 2017

Մասնակիցների սակավության պատճառով կանանց առաջնությունում անցկացվեց միայն եզրափակիչ երեք մենամարտ՝ 48, 57 եւ 64 կգ քաշային կարգերում, որոնցում, համապատասխանաբար, հաղթեցին եւ հանրապետության չեմպիոն դարձան Մարիամ Սանոսյանը, Լիլիթ Դալլաքյանը եւ Աշխեն Հովհաննիսյանը:

Տղամարդկանց պայքարում ըստ քաշային կարգերի չեմպիոն ու մեդալակիր դարձան:

49 կգ՝ Արթուր Հովհաննիսյան, Վլադիմիր Աբրահամյան, Սիրական Ոսկանյան, Նորիկ Սուքիասյան:

52 կգ՝ Վահե Բադալյան, Հարություն Կարապետյան, Արտյոմ Սաքանյան, Արսեն Աբգարյան:

56 կգ՝ Հենրիկ Մոքոյան, Ալեն Դանիելյան, Արտավազդ Մանուկյան, Ջանիկ Սահակյան:

60 կգ՝ Հրայր Շահվերդյան, Արմեն Գրիգորյան, Կարեն Տոնականյան, Տարոն Կարապետյան:

64 կգ՝ Արարատ Գյուլբանգյան, Արթուր Քիրաջյան, Սարո Դավթյան, Էռնեստ Վարդերեսյան:

69 կգ՝ Գառնիկ Պապիկյան, Գուրգեն Մադոյան, Գրիգոր Գեւորգյան, Լեո Պապյան:

75 կգ՝ Արման Դարչինյան, Համբարձում Հակոբյան, Զավեն Գալստյան, Յուրա Դարաբյան:

81 կգ՝ Արտյոմ Գալստյան, Վազգեն Շահվերդյան, Էդմոն Վարդերեսյան, Աղասի Էլիզբարյան:

91 կգ՝ Հենրիկ Սարգսյան, Արթուր Խաչատրյան:

+91 կգ՝ Դավիթ Չալոյան, Արամ Աբրահամյան, Գուրգեն Հովհաննիսյան, Վախթանգ Մկրտչյան:

Առաջնության արդյունքով կկազմավորվեն Հայաստանի հավաքականները, որոնք կնախապատրաստվեն մրցաշրջան 2018-ի միջազգային եւ ընկերական մրցաշարերին: 2018 թվականին բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ չեն անցկացվելու:

Այլ նորություններ