Ալբանիայում մեկնարկել է ծանրամարտի երիտասարդների ու Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայ ծանրորդները պայքարի մեջ կմտնեն հոկտեմբերի 17-ից:
Հայաստանի թիմի մի խումբն արդեն մրցավայրում է, իսկ մյուս խումբն Ալբանիա կմեկնի հոկտեմբերի 18-ին:
Վաղը կմրցեն Հրայր Հովհաննիսյանը (Մ 20, 69 կգ) եւ Իզաբելա Յայլյանը (Մ 23, 58 կգ):