Ստեփան Սարգսյանի գավաթի խաղարկության բոլոր հաղթողները հայտնի դարձան

22:43 - 08 Հոկ, 2017

Վանաձորում ավարտվեց օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր Ստեփան Սարգսյանի գավաթի 22-րդ միջազգային մրցաշարը: Այսօր հայտնի դարձան նաեւ 61, 70, 86 եւ 125 կգ քաշային կարգերի հաղթողներն ու մրցանակակիրները:

Ղազար Համբարձումյանը հավասարը չունեցավ 61 կգ քաշային կարգում, 70 կգ-ում հաղթեց Զաուր Սիդակովը, 86-ում՝ Արթուր Նայֆոնովը ( երկուսն էլ՝ Ռուսաստան): 125 կիլոգրամ քաշային կարգում Ստեփան Սարգսյանի գավաթը նվաճեց Հայաստանի ազգային հավաքականի անդամ Լեւան Բերիանիձեն, որի մրցակից, Վրաստանի ներկայացուցիչ Գիորգի  Մեշվլդիշվիլին  վնասվածքի պատճառով հրաժարվեց եզրափակիչ գոտեմարտից:

Մրցաշարին մասնակցեց հինգ երկրի շուրջ 100 ազատ ոճային ըմբիշ:

Այլ նորություններ