Ծանրամարտի ԵԱ. Բաբկեն Բագրատյանը՝ պատանիների արծաթե մեդալակիր

17:50 - 25 Սեպ, 2017

Պրիշտինայում (Կոսովո) շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը:

Մինչեւ 17 տարեկանների 62 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Բաբկեն Բագրատյանը երկամարտում ցույց տվեց 251 կգ արդյունք եւ արծաթե մեդալ նվաճեց: Հայաստանցի ծանրորդը նաեւ փոքր բրոնզե եւ արծաթե մեդալի արժանացավ, համապատասխանաբար, պոկում (111 կգ) եւ հրում (140) կգ վարժություններում:

Այլ նորություններ