Կարեն Ասլանյանը նվաճեց բանակայինների աշխարհի չեմպիոնի կոչումը

20:30 - 22 Սեպ, 2017

Կլայպեդայում այսօր մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությանը Հայաստանը մասնակցում է ութ ներկայացուցչով:

Այսօր պայքարի մեջ մտած մեր չորս ըմբիշներից երկուսը՝ 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը եւ  Արմեն Հակոբյանը (71 կգ) մտել էին եզրափակիչ:

Քիչ առաջ ՀԱՕԿ լրատվականին հայտնի դարձավ, որ Կարեն Ասլանյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ Արմեն Հակոբյանը բավարարվել է արծաթե մեդալով:

Այլ նորություններ