Հայաստանի պատանի թենիսիստները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

09:20 - 24 Օգո, 2017

Օգոստոսի 24-ից 28-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում կանցկացվի մինչեւ 12 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը կներկայացնեն Նարեկ Ստեփանյանն ու Ռուբեն Գալոյանը:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Սարգսյանն ասաց.

«Հիմա մենք շեշտը դնում ենք  հիմնականում երիտասարդների վրա: Հուլիսին Պորտուգալիայում կայացած Եվրոպայի առաջնությունում հանդես եկավ ընդհանուր առմամբ վեց թենիսիստ՝ մինչեւ 15 տարեկան մեր պատանիներն ու մինչեւ 18 տարեկան աղջիկները: Մայրցամաքի առաջնությունն անցկացվում էր  ինչպես անհատական, այնպես էլ թիմային հաշվարկով: Հաշվի առնելով մեր համեստ ֆինանսական հնարավորությունները՝ նորմալ արդյունքներ ցույց տվեցինք»:

Հայաստանի  պատանի թենիսիստները Ստրասբուրգում հանդես կգան մարզիչ Արշակ Հարությունյանիղեկավարությամբ:

Այլ նորություններ