ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը ոչ-ոքի խաղաց Լյուքսեմբուրգի հետ

17:56 - 13 Հոկ, 2015

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրո-2017-ի ընտրական փուլի հերթական խաղում, սեփական հարկի տակ հյուրընկալելով Լյուքսեմբուրգի ընտրանուն, հանդիպումն ավարտեց ոչ-ոքի՝ 1-1:

Լյուքսեմբուրգի հավաքականը խաղի հաշիվը բացեց 23-րդ րոպեին՝ նշանակված 11 մետրանոց հարվածի շնորհիվ: Գոլի հեղինակ դարձավ Ռիկարդո Պինտո Կուտոն: Առաջին կեսում խաղադաշտից հեռացվեց Լյուքսեմբուրգի հավաքականի 3-րդ համար Սակրասը: Թիմերը հանգստի գնացին 0-1 հաշվով՝ հօգուտ հյուրերի: Հանդիպման  67-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Արամ Շախնազարյանը՝ վերակագնելով հաշվի տարբերությունը:

Ֆուտբոլի երիասարդական թիմը 4 խաղերից հետո ունի մեկ միավոր և հաջորդ խաղը կանցկացնի նոյեմբերին՝ մրցելով Ուելսի ընտրանու հետ: 

Այլ նորություններ