ԱԱ. Աթլետ Նարեկ Ղուկասյանը չի հաղթահարել նախնական փուլը

15:35 - 07 Օգո, 2017

Լոնդոնում ընթացող աթլետիկայի աշխարհի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Նարեկ Ղուկասյանը 400 մ վազքում չի կարողացել հաղթահարել նախնական փուլը:

Ղուկասյանը 49:70 արդյունքով զբաղեցրել է վերջին հորիզոնականը: Թեեւ այս արդյունքը նրա համար լավագույնն է ընթացիկ մրցաշրջանում:

400 մ վազքին հայտավորված էր 53 աթլետ: Նրանցից երեքը որակազրկվել են:

Այլ նորություններ