Բասկետբոլի Հայաստանի Մ 16 տարեկան տղաների հավաքականն առավելության է հասել Մոլդովայի նկատմամբ

12:52 - 26 Հուլ, 2017

Բասկետբոլի Մ 16 տարեկան պատանիների Հայաստանի հավաքականը Եվրոպայի С դիվիզիոնի առաջնության երկրորդ խաղում 78:37 հաշվով հաղթել է Մոլդովայի ընտրանուն:

Առաջին խաղում Հայաստանի թիմը 66:59 հաշվով հաղթել էր Ջիբրալթարին:

Հաջորդ հանդիպումը մեր հավաքականը կանցկացնի հուլիսի 26-ին Մալթայի հետ:

 

 

Աղբյուրը` Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի

Լուսանկարը` fiba.com

Այլ նորություններ