Բռնքամարտի աշխարհի առաջնություն. Պայքարի մեջ մնացել է միայն Հովհաննես Բաչկովը

14:09 - 10 Հոկ, 2015

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 10-ին ռինգ դուրս կգա պայքարի մեջ մնացած Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ Հովհաննես Բաչկովը: Քառորդ եզրափակիչում հայ բռնցքամարտիկի մրցակիցը կուբացի Տոլեդո Լոպեսն է:

Ավելի վաղ՝ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը 1/8-րդ եզրափակիչ փուլում 3:0 հաշվով պարտվել է ալժիրցի Մուհամեդ Ֆլիսիին, իսկ 56 կգ քաշային Արամ Ավագյանը պարտվել էր Բաքվի Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, բելառուս Ասանաու Դմիտրիին:

Այլ նորություններ