Հայաստանի մարզական պատվիրակությունը ժամանեց Հունգարիա

23:11 - 22 Հուլ, 2017

Քիչ առաջ հայ մարզիկները ժամանեցին Հունգարիայի Գյոռ քաղաք, որտեղ հուլիսի 23-29-ը կմասնակցեն Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնին։

Հուլիսի 23-ին տեղի կունենա փառատոնի բացման արարողությունը։ Հայ մարզիկները պայքարի մեջ կմտնեն հուլիսի 24-ին։ Հայաստանը մասնակից կունենա վեց մարզաձեւում՝ թենիս, ձյուդո, աթլետիկա, մարմնամարզություն, լող եւ հեծանվասպորտ։

Հայկական պատվիրակությունը մեկ շենքում հանգրվանել է Սան Մարինոյի, Ուկրաինայի, Կոսովոյի, Լիտվայի եւ Բելգիայի թիմերի հետ միասին։

Այլ նորություններ