Հայտնի են 2024 եւ 2028 թթ. ամառային օլիմպիական խաղերի քաղաքները

11:08 - 13 Հուլ, 2017

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հաստատել է, որ 2024 եւ 2028 թվականների ամառային օլիմպիական խաղերի քաղաքներ են ընտրվել Փարիզը եւ Լոս Անջելեսը: Սակայն, դեռեւս հայտնի չէ, թե որ քաղաքն է առաջինն ընդունելու Խաղերը:

2024 եւ 2028 թթ. ամառային օլիմպիական խաղերն անցկացնելու հայտ ներկայացրել էին նաեւ Համբուրգը, Բուդապեշտը եւ Հռոմը, բայց վերջնական ցուցակում ընդգրկվել էին Փարիզն ու Լոս Անջելեսը:

Խաղերի անցկացման հերթականությունը վերջնական կորոշվի սեպտեմբերի 13-ին Լիմայում կայանալիք ՄՕԿ-ի 131-րդ համաժողովի ընթացքում: Մինչ այդ Փարիզը եւ Լոս Անջելեսը միասին պետք է համաձայնության գան:

Երկու քաղաքներն էլ Օլիմպիական խաղերն ընդունելու կրկնակի փորձ ունեն. Փարիզ՝ 1900 եւ 1920 թթ, Լոս Անջելոս` 1932 եւ 1984 թթ.:

Առաջիկա ամառային օլիմպիական խաղերը 2020 թվականին կկայանա Տոկիոյում:

Այլ նորություններ