ԹԵԵՎ ՊԱՐՏՎԵՑ, ԲԱՅՑ . . .

11:06 - 29 Հուլ, 2021

Ֆուտբոլի չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան ՝ երկրորդ  խաղում Երևանի  << Ալաշկերտը >>  Մոլդովայում մրցեց << Շերիֆի >>  հետ:

Երևանցիները նպատակ ունեին լուրջ մրցակցության մեջ մտնել և , ինչու չէ՝  հաղթել: Բայց ինչպես հաճախ է լինում , մի բան է ցանկությունը, մեկ այլ բան ՝ իրականությունը:

Տանտերերը հյուրերին կրկին հաղթեցին / 3 : 1 /, երկու հանդիպումների ընդհանուր հաշիվը դարձրին 4 : 1 և մտան հաջորդ փուլ:

Երևանյան թիմը, այնուամենայնիվ, շարունակում է մնալ եվրոպական ստուգատեսի մասնակից: Պարզապես չեմպիոնների լիգայի փոխարեն կմասնակցի Եվրոպա լիգայի մրցաշարին: Ավելին, նա կդառնա միանգամից երրորդ փուլի մասնակից և կմրցի Ղազախստանի չեմպիոն  << Կայրաթի >>   հետ, որը պարտվել է <<  Ցրվենա Զվեզդային >>  ՝  0 : 5 : Ի դեպ, << Կայրաթում >>  է խաղում Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը:

Այլ նորություններ