Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է հինգ հորիզոնականով

20:23 - 06 Հուլ, 2017

Հուլիսի 6-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի հավաքական թիմերի ամենամսյա վարկանիշային դասակարգման աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է հինգ հորիզոնականով եւ զբաղեցնում է 73-րդ տեղը:

ՖԻՖԱ-ի լավագույն տասնյակը հետեւյալ պատկերն ունի` Գերմանիա, Բրազիլիա, Արգենտինա, Պորտուգալիա, Շվեյցարիա, Լեհաստան, Չիլի, Կոլումբիա, Ֆրանսիա, Բելգիա:

2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում մեր ընտրանու մրցակիցներն աղյուսակում ունեն հետեւյալ դասավորությունը` Լեհաստան (6-րդ տեղ), Ռումինիա (42-րդ), Դանիա (47-րդ), Չեռնոգորիա (54-րդ), Ղազախստան (106-րդ):

 

Աղբյուրը` fifa.com

Լուսանկարը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի

Այլ նորություններ