Հայ հանդբոլիստները խոշոր հաշվով պարտություններ են կրել Զարգացող երկրների աշխարհի առաջնությունում

17:29 - 19 Հուն, 2017

Հանդբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հունիսի 12-18-ը Բուլղարիայում մասնակցել է Զարգացող երկրների աշխարհի առաջնությանը:

Հայաստանի ընտրանին ընդգրկված էր D խմբում, որտեղ մրցակիցներն էին Ֆարերյան կղզիները, Մոլդովան եւ Չինաստանը: Հայ հանդբոլիստները խոշոր հաշվով պարտություններ են կրել.

Հայաստան – Մոլդովա` 13:46

Չինաստան – Հայաստան` 43:12

Ֆարերյան կղզիներ – Հայաստան` 44:6

9-16-րդ հորիզոնականների մրցապայքարում հայ հանդբոլիստները 21:39 հաշվով զիջել են Ադրբեջանին: Իսկ առաջնության վերջին օրը մեր թիմը 1 գնդակի տարբերությամբ՝ 23:24 հաշվով պարտվել է ալբանացիներին:

Հայաստանի հավաքականը երկրորդ անգամ էր մասնակցում Զարգացող երկների աշխարհի առաջնությանը:

Այլ նորություններ