Լոզան-2020-ի բացման արարողության բոլոր տոմսերը սպառվել են

20:48 - 06 Դեկ, 2019

Լոզան-2020 ձմեռային երրորդ պատանեկան Օլիմպիական խաղերի բացման արարողությանն անշլագ է սպասվում: Միջոցառման բոլոր տոմսերը վաճառվել են 2 ժամում:
Շվեյցարիայի մշակույթի և ավանդույթների մասին պատմվող բացման արարողությունը տեղի կունենա հունվարի 9-ին Vaudoise մարզապալատում, որը հյուրընկալում է 8000 հանդիսական: Բացման արարողության տոմսերի գինը 59-99 շվեյցարական ֆրանկ է:
Ներկայացվել է նաև Խաղերի պաշտոնական երգը՝ «Start now» («Սկսիր հիմա»):

Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերի բոլոր մարզական իրադարձությունների և պարգևատրման արարողությունների մուտքը կլինի ազատ: Կազմակերպիչները որոշել են նաև հրաժարվել փակման արարողությունից, որին կփոխարինի Լոզանի կենտրոնում անցկացվելիք դիսկոտեկը:
Հիշեցնենք, որ ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2020 թվականի հունվարի 9-22-ը։ Հանդես կգան 15-18 տարեկան 1880 մարզիկներ ավելի քան 70 երկրներից:

Այլ նորություններ