Հրաչյա Չանդիրյան. Լեւ Սարգսյանի մկանները քարացել էին

11:21 - 19 Հուն, 2017

«Մեր ջրացատկորդների արդյունքը բավարար եմ համարում»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիչյանը՝ գնահատելով մարզիկների մրցելույթները Եվրոպայի առաջնությունում։

Մարզիչը դժգոհ չէ, բայց գիտի՝ իր սաներն ավելին կարող էին.

«Վլադիմիրն անհատական աշտարակացատկում իր վեց ցատկերից մեկը ձախողեց։ Եթե լավ կատարեր՝ կարող էր երեք հորիզոնականով ավելի բարձր տեղ զբաղեցնել։ Նախնական փուլում Վլադիմիրն ավելի բարձր միավորներ էր վաստակել։

Նույն մրցաձեւում Լեւ Սարգսյանն անհաջող ելույթ ունեցավ եւ եզրափակիչ դուրս չեկավ։ Պատճառն այն է, որ Լեւի մկանները քարացել էին։ Նա նույնիսկ չէր կարողացել նախավարժանք կատարել։ Իսկ սինքրոն ցատկում տղաներին խանգարեց Ազատի վնասվածքը»,- ասաց Հրաչյա Չանդիրյանը։

Կիեւում կայացած Եվրոպայի առաջնությունում 10 մ աշտարակացատկում Վլադիմիր Հարությունյանը 9-րդն տեղն էր զբաղեցրել, իսկ սինքրոն ցատկում Հարությունյան եղբայրները 6-րդն էին։

Այլ նորություններ