Կայացավ Ալբերտ Ազարյանի գավաթի միջազգային խաղարկությունը

15:36 - 14 Հուն, 2017

Երեւանում կայացավ 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկ, օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի գավաթի միջազգային խաղարկությունը: Գավաթի 11-րդ խաղարկությանը մասնակցեցին շուրջ 35 մարմնամարզիկներ: Այս տարի առաջին անգամ հայտավորված էր Ուզբեկստանի թիմը: Մասնակցեցին մարզիկներ Երեւանից, Գյումրիից եւ Էջմիածնից:

Բազմամարտում անգերազանցելի էր Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը, երկրորդը Վիգեն Խաչատրյանն էր, երրորդը` Արմեն Պետրոսյանը:

Առանձին գործիքների վրա մրցանակային տեղեր զբաղեցրին`

Ազատ վարժություն. Վիգեն Խաչատրյան, Աբդուլա Ազիմով, Արթուր Դավթյան

Նժույգթափեր. Աբդուլա Ազիմով, Արթուր Դավթյան, Վիգեն Խաչատրյան

Օղակներ. Արթուր Դավթյան, Վիգեն Խաչատրյան, Ժորա Սմբատյան

Հենացատկեր. Արթուր Դավթյան, Վիգեն Խաչատրյան, Խուսնիդին Աբդուսամատով

Զուգափայտեր. Արթուր Դավթյան, Խուսնիդին Աբդուսամատով, Էդգար Իգիթխանով

Պտտաձող. Արթուր Դավթյան, Խուսնիդին Աբդուսամատով, Վիգեն Խաչատրյան

Հայաստանի հավաքականի առաջատարներ Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը եւ Արթուր Թովմասյանը հանգստանալու իրավունք էին ստացել:

Այլ նորություններ