Հայաստանի փաուերլիֆտինգի տղամարդկանց եւ կանանց հավաքականները մայիսի 17-22-ը Ուկրաինայի Լուցկ քաղաքում մասնակցել են մարզաձեւի Եվրոպայի առաջնությանը: Հայ մարզիկները մի քանի ռեկորդ են սահմանել եւ նվաճել տարբեր հարգի մեդալներ: Հայաստանի հավաքականները հանդես են եկել երեք մրցաձեւում` ուժային եռամարտ, սեղմում պառկած և ձգում վարժություններում:
Տղամարդկանց մրցաշարում Եվրոպայի չեմպիոն են դարձել Հովհաննես Անտոնյանը (աշխարհի ռեկորդ), Կամո Բաղդասարյանը (աշխարհի ռեկորդ), Անդրանիկ Ասատրյանը (աշխարհի ռեկորդ), Հովհաննես Յազիչյանը (բացարձակ հաղթող սեղմում պառկած դիրքից), Գոռ Խաչատրյանը (սեղմում պառկած դիրքից բացարձակ հաշվարկում 2-րդ տեղ), Սարգիս Ստամբուլցյանը (ուժային եռամարտում բացարձակ հաշվարկում 3-րդ տեղ), Էրիկ Լևոնյանը, Հակոբ Հակոբյանը, Վիլյամ Սարոյանը, Յուրի Մայիլյանը, Կարեն Առաքելյանը, Նվեր Ղարիբյանը, Կարեն Հովհաննիսյանը, Դավիթ Ասոյանը, Հայկ Բարսամյանը: Արծաթե մեդալի են արժանացել Արարատ Լոռեցյանը եւ Գագիկ Սարոյանը:
Կանանց մրցաշարի ձգում վարժությունում չեմպիոնի կոչումը նվաճել է Ալվարդ Մանուկյանը (ձգում վարժությունում բացարձակ հաշվարկով 3-րդ տեղ):
Թիմային պայքարում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 2-րդ տեղը` զիջելով միայն Ուկրաինայի ընտրանուն:
Լուսանկարը` Հայաստանի փաուերլիֆտինգի ֆեդերացիայի