Վիկ Դարչինյանը նոկաուտի ենթարկեց մրցակցին

14:00 - 04 Հոկ, 2015

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը վստահ հաղթանակ է տարել Թաիլանդի ներկայացուցիչ Մոնգկոլչայ Լուկմուանգկանչիի նկատմամբ: 

Հոկտեմբերի 3-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում կայացած մենամարտի երկրորդ ռաունդում 39-ամյա Դարչինյանը նոկաուտի է ենթարկել մրցակցին:

Հայ բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում տարավ 41-րդ հաղթանակը, (41-8-1, 30 նոկաուտ):

Այլ նորություններ