ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ՖԿՀՊԻ-ի 70-ամյակի կապակցությամբ պարգևներ շնորհեց

12:07 - 08 Հոկ, 2015

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 70-ամյակի կապակցությամբ Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, օլիմպիական գաղափարների  տարածման գործում ներդրած ծառայությունների համար մեդալներ շնորհեց ՖԿՀՊԻ պրոֆեսորա-դասախոսական կազմին:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի «Հրանտ Շահինյան» մեդալով պարգևատրվեց մարզաառողջարարական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Անահիտ Հարությունյանը:

ՀԱՕԿ «Ալբերտ Ազարյան» մեդալով պարգևատրվեց ըմբշամարտի ամբիոնի վարիչ Բորիս Սաղյանը, Անատոմիայի և կենսամեխանիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հենզել Փաշիկյանը և Կինեզոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Ստեփան Գրիգորյանը:

ՀԱՕԿ «Վլադիմիր Եբգիբարյան» մեդալով պարգևատրվեցին Մանկավարժության և հոկեբանության ամբիոնի վարիչ Հարություն Բաբայանը, Անատոմիայի և կենսամեխանիկայի ամբիոնի պրոֆեսոր Լենա Մանուկյանը, մագիստրատուրայի բաժնի վարիչ, դոցենտ Արտակ Ստեփանյանը և Յուզև Պիլսուդսկու անվան ֆիզիկական կուլտուրայի համալսարանի պրոֆեսոր Հենրիկ Սոզանսկին:

ՀԱՕԿ «Վարազդատ Արշակունի» մեդալ ստացան Ղազախստանի սպորտի և տուրիզմի ակադեմիայի ռեկտոր Բաուրժան Զաքիրյանովն ու Վասիլ Լևսկու անվան ազգային սպորտի ակադեմիայի ռեկտոր Գեշև Պենչոն:

Գագիկ Ծառուկյանը ՀԱՕԿ «Շքանշան»-ով պարգևատրեց Ֆիզիկական կուլտուրայի համալսարանների միջազգային ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Կայրաթ Զաքիրյանովին, Ուկրայինայի ֆիզիկական դաստիարակության և սպորտի ազգային համալսարանների պրոֆեսոր Վլադիմիր Պլատոնովին, Մոլդովայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Վյաչեսլավ Մանոլակիին:

Պարգևատրումներից հետո հյուրերը մասնակցեցին տոնական ընթրիքի «Փարավոն» ռեստորանում:

Այլ նորություններ