Աշիկ Գրիգորյան. Չեմպիոններ դարձան արժանի բռնցքամարտիկներ

17:33 - 21 Մայ, 2017

Բռնցքամարտի Հայաստանի մինչեւ 16 տարեկան պատանիների հավաքականի ավագ մարզիչ Աշիկ Գրիգորյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց այս տարիքային խմբի հանրապետության առաջնության (մայիսի 15-21-ը) արդյունքները.

«Ցանկանում եմ բարձր գնահատական տալ իմ տեսած մենամարտերին: Եզրափակիչ հասած բնռցամարտիկները 4-5 գոտեմարտ անցկացրին: Չեմպիոններ դարձան արժանիները, որոնց հետ հետագայում կաշխատենք հավաքականի կազմում: Կշեմ Արթուր Սահակյանին (52 կգ), որը տեխնիկապես հագեցած բռնցքամարտ ցուցադրեց: Ռինգում լավ հանդես եկան Ռաֆայել Հակոբյանը (54 կգ), Արարատ Հարությունյանը (60 կգ):

Թիմը հունիսի 2-ին կմեկնի Դոնի Ռոստով: Ռուսաստանցի գործընկերներից հրավեր ենք ստացել: Նրանց առաջին եւ երկրորդ համարների հետ երկու ընկերական հանդիպում կանցկացնենք: Այնուհետեւ կվերադառնանք Հայաստան, տղաները մի փոքր կհանգստանան, որից հետո կսկսեն մարզվել Երեւանում:

Հուլիսին արտերկրում եւս մեկ ընկերական մրցումային մենամարտ կկազմակերպենք, որպեսզի լավ պատրաստվենք Եվրոպայի առաջնությանը, որը կընթանա սեպտեմբերի 17-26-ը` Սոֆիայում: Աշխարհի առաջնության անցկացման վերջնական ժամկետն ու տեղը դեռ հայտնի չէ, հավանաբար, հոկտեմբերին կամ նոյեմբերին»,-ասաց մարզիչը:

Այլ նորություններ