Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնի 18 սամբիստ

11:18 - 18 Մայ, 2017

Հայ սամբիստները մայիսի 19-22-ը Մինսկում հանդես կգան Եվրոպայի տղամարդկանց, կանանց և մարտական սամբոյի առաջնությունում: Հայաստանի հավաքականում ընդգրկված է 18 սամբիստ: Այսօր հայ մարզիկները կժամանեն մրցավայր:

Մարզական սամբոյում Հայաստանը կունենա տղամարդկանց ինը, կանանց` երկու, իսկ մարտական սամբոյում յոթ ներկայացուցիչ:

Առաջնությանը մասնակցում են շուրջ 300 մարզիկներ` 29 պետությունից:

 

 

Լուսանկարը` Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի

Այլ նորություններ