Ըմբշամարտի ԵԱ. Լեւան Բերիանիձեն կպայքարի բրոնզե մեդալի համար

15:30 - 05 Մայ, 2017

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր 125 կգ քաշային կարգում Լեւան Բերիանիձեն կպայքարի բրոնզե մեդալի համար: Նրա մրցակիցը սլովակ Սոսլան Գագլոեւն է:

Բերիանիձեն 1/8 եզրափակչում հաղթեց մոլդովացի Անդրեյ Ռոմանովին, ապա զիջեց ադրբեջանցի Ջամալադին Մագոմեդովին, իսկ սփոփիչ գոտեմարտում առավելության հասավ Բելգիայի ներկայացուցիչ Հաջիմուրադ Իստապաեւի նկատմամբ:

Այսօր երեկոյան Բերիանիձեն կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

70 կգ քաշային կարգում Վալտեր Մարգարյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Իսրաիլ Կասումովին եւ դուրս մնաց հետագա պայքարից:

Այլ նորություններ