ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԸ ՝ ԲԱՑԱՐՁԱԿ ՉԵՄՊԻՈՆ

15:48 - 18 Փետ, 2022

Երևանում անցկացվեց Հայաստանի սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունը: Բազմամարտի ծրագրով առաջին եռյակը զբաղեցրին հաջորդաբար   Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը և Համլետ Մանուկյանը ։

Արթուր Դավթյանը անգերազանցելի էր նաև առանձին գործիքների եզրափակիչում: Նա չեմպիոնի պատվին արժանացավ հենացատկ, պտտաձող, ազատ վարժություններ և զուգափայտ մրցաձևերում: Անվանի Հարություն Մերդինյանը լավագույնն  էր նժույգթափերում , իսկ Վահագն Դավթյանը՝  օղակներում:

Այլ նորություններ