Հովսեփ Մեսրոպյան. ՀԱՕԿ նախագահի գլխավորությամբ իրականացվում է լողի զարգացման լայնածավալ ծրագիր

22:37 - 28 Ապր, 2017

«Հայկական լողում վերջին շրջանում զգալի աճ է նկատվում: Մարզիչները տեղերում աշխատում են, մարզիկները՝ ձգտում արդյունք ցույց տալ: Իհարկե, աշխատանք դեռ շատ կա»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը:

«Ուրախացնում է, որ մեր մարզաձեւն աստիճանաբար մասսայական է դառնում: Առանց անհրաժեշտ ենթակառուցվածքների անհնար է զարգացնել լողը: Այսօր, Իջեւանում, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ լողավազան ենք կառուցում, որի բացումը տեղի կունենա շուտով: Մեկ լողավազանով գործը չի սահմանափակվում: Խոսքը, հանրապետությունում լողի զարգացման լայնածավալ ծրագրի մասին է:

Մենք չենք պատրաստվում ֆինանսավորման չափերից դժգոհել: Պետք է նպատակաուղղված օգտագործել պետբյուջեից հատկացված միջոցները եւ ձգտել հասնել արդյունքի: Չեմ կասկածում, որ մեր աշխատանքն այդ ժամանակ ըստ արժանվույն կգնահատվի:

Լողի հայկական դաշնության գլխավոր խնդիրը 2020 թվականի օլիմպիական խաղերի ուղեգիրն է: Դա գերնպատակ է, բայց մենք նաեւ կձգտենք զարգացնել լողի մասսայականացումը»,- եզրափակեց Հովսեփ Մեսրոպյանը:

Այլ նորություններ