Գոռ Մինասյան. Բաց չեմ թողնի իմ հնարավորությունը

12:35 - 10 Ապր, 2017

Ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը «Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոստացավ, որ չի պատրաստվում հանձնվել վրացի գերծանր քաշային Լաշա Տալախաձեի հետ պայքարում.

«Լաշա Տալախաձեի հետ պայքարում ես հնարավոր ամեն բան արեցի առաջին տեղի համար: Ավելին չկարողացա: Հրումում մի փոքր չստացվեց, չկարողացա բարձրացնել այն կիլոգրամները, որոնք մարզումների ժամանակ ստացվում էին: Իհարկե վրացի ծանրորդը շատ ուժեղ է, բայց ես կշարունակեմ մարզվել եւ բաց չեմ թողնի հնարավորությունս»,-ասաց Գոռ Մինասյանը:

Այլ նորություններ