Հակոբ Սերոբյան. Ես գոհ եմ հավաքականի տղաներից

15:02 - 05 Մար, 2017

Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, ամփոփելով Հայաստանի առաջնության արդյունքները, ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց, որ գոհ է ազգային հավաքականի անդամների մրցելույթներից:

«Մարզիկներից գոհ եմ: Նոր վարժություններ ենք պարապում: Առաջնության ընթացքում նոր տարրեր կատարվեցին, բայց առաջիկայում պետք է դրանք բարդացնենք: Շատ գոհ եմ նժույգի վրա Մերդինյանի ցուցադրած վարժությունից, ինչը չէի ասի նախորդ օրվա մասին: Հարությունն իսկական պրոֆեսիոնալ է: Չնայած նախադաստակի վնասվածքին, նա ծրագիրը կատարեց բարձր մակարդակով: Մնում է՝ սառնասրտություն պահպանի միջազգային խոշորագույն մրցաշարերում: Հուսամ` այդպես էլ կլինի:

Օղակների վրա բավականին բարդ ծրագիր կատարեց Վահագն Դավթյանը:

Արթուր Դավթյանը պետք է բարդացնի հենացատկի վարժությունը, ինչը հեշտ չի լինի:

Մարմնամարզությունում հիմա մեծ փոփոխություններ են տեղի ունենում: Տեսնենք, թե ինչ գնահատականներ կստանան մեր մարզիկները Դոհայում կայանալիք աշխարհի գավաթի փուլում, ինչից հետո կպատրաստվենք Եվրոպայի առաջնությանը»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Այլ նորություններ