Մրցաշարն անցկացվում է չորս փուլով:
Առաջինը կկայանա Շարժայում (ԱՄԷ)՝ փետրվարի 17-28-ին (18 մասնակից, շվեյցարական մրցակարգ, 9 տուր):
Բացի Արոնյանից մասնակցության հայտ ներկայացրել են գրոսմայստերներ Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Շախրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Դին Լիժենը (Չինաստան), Պավել Էլյանովը (Ուկրաինա) եւ ուրիշներ:
«Գրան Պրիի» մյուս երեք փուլերը կանցկացվեն Մոսկվայում՝ մայիսի 11-22, Ժնեւում՝ հուլիսի 5-16 եւ Պալմա-դե Մայորկայում՝ նոյեմբերի 15-26:
Մրցաշարում ընդհանուր առմամբ հանդես է գալու 24 շախմատիստ, որոնցից յուրաքանչյուրը մասնակցելու է երեք փուլի:
Ընդհանուր հաշվարկով 1-ին եւ 2-րդ տեղերն զբաղեցնողները հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք կստանան:
Աղբյուրը՝ worldchess.com
Լուսանկարը՝ Մարիա Եմելյանովա