Հայ դահուկորդներն ավարտեցին մրցելույթներն Էրզրումի փառատոնում

17:09 - 16 Փետ, 2017

Էրզրումում ավարտին է մոտենում 13-րդ Եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային փառատոնը:

Այսօր հայ դահուկավազորդները մրցեցին արագավազքում: Տղաների պայքարում Միքայել Միքայելյանը վերջնագիծը հատեց 27-րդը, իսկ աղջիկների մրցաշարում Գոհար Թադեւոսյանը 45-րդն էր:

Լեռնադահուկային սպորտում Հարություն Հարությունյանը մրցեց ոլորավայրէջքում եւ զբաղեցրեց 27-րդ տեղը:

Այսօրվա մրցելույթը հայ դահուկորդների համար վերջինն էր Էրզրումի փառատոնում:

Լուսանկարը` փառատոնի պաշտոնական կայքի

Այլ նորություններ