Ռիո-2016․ Օլիմպիական մրցատեղիները շարունակում են գործել օլիմպիական ոգով

13:50 - 05 Օգո, 2019

Ռիոյի ամառային Օիմպիական Խաղերի ավարտից 3 տարի անց մրցավայրերից շատերը շարունակում են մնալ տեղական և միջազգային սպորտային միջոցառումների կենտրոնում:

Մասնավորապես, Բառայի օլիմպիական այգին 2016թ-ի Օլիմպիական խաղերի կենտրոնում էր և մինչ օրս էլ շահագործվում է:

Մրցատեղին ավելի քան 200 մրցաշար է հյուրընկալել և 800,000 հանդիսատես, ինչպես նաև մշտապես օգտագործվում է պրոֆեսիոնալ և սիրողական մարզիկների կողմից:

Կարիոկա Արենաները, որոնք երեքն են և որտեղ անցակցվել են բասկետբոլի, ըմբշամարտի, ձյուդոյի, թեքվանդոյի և սուսորամարտի մրցաշարերը, նույնպես շարունակում են գործել և միջազգային մրցաշարեր հյուրընկալել:

Օլիմպիական Վելոդրոմը, որը 2017թ-ին երկու անգամ հրդեհվել էր, վերաբացվել է 2018թ-ին:Այսօր այնտեղ է մարզվում Բրազիլիայի ազգային հավաքականը:

Բացի այդ, վելոդրոմում են անցկացվում շատ միջազգային մրցաշարեր, ինպես նաև ավելի քան 450 երեխա է մարզվում այնտեղ:Օլիմպիական թենիսի կենտրոնը նույնպես գործում է 2017թ-ից:

Տնտեսական և քաղաքական խնդիրների պատճառով Բրազիլիայում որոշ մրցավայրեր դադարել են շահագործվել, ինչպես օրինակ` օլիմպիական ավանը, այդուհանդերձ Օլիմպիական խաղերը առաջադիմության պայծառ հետք են թողել երկրի զարգացման վրա:

Այլ նորություններ